Ի՞նչ անել, եթե պարտքով գումար եք տվել և չունեք ապացույց. իրավական հումոր

Ներկայացնում ենք իրավաբանների շրջանում  տարածված անեկդոտներից մեկը, որը նաև լավ խորհուրդ է պարտքով գումար տված և դրա վերաբերյալ ապացույց չունեցողներին:

«Ամերիկացին դիմում է փաստաբանին և խորհուրդ խնդրում.

-Իմ հարևանը ինձ պարտք է 500 դոլար և չի վերադարձնում: Կարո՞ղ եմ դատական կարգով հետ ստանալ այդ գումարը:

-Կարող եք, բայց դրա համար պետք է գրավոր ապացույց, որ նա պարտք է: Ունե՞ք այդպիսին:

– Ոչ, հենց այնպես եմ գումարը տվել:

– Այդ դեպքում իրեն նամակ գրեք և պահանջեք, որ անհապաղ վերադարձնի Ձեզ 1000 դոլարը:

– Բայց նա ինձ պարտք է միայն 500 դոլար:

– Նա նույնպես այդպես կպատասխանի, և այդ պատասխանն էլ որպես գրավոր ապացույց կծառայի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել