Ինչպիսի՞ կենսագրություն ունի ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը

Քիչ առաջ նախագահականից տեղեկացանք, որ ԱԱԾ նոր տնօրեն է նշանակվել Գեորգի Կուտոյանը, իսկ ԱԱԾ արդեն նախկին տնօրենը՝ Գորիկ Հակոբյանը նշանակվել է նախագահի խորհրդական: Ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

Ծնվել է 1946 թ. Գյումրի քաղաքում: Ավարտել է Երևանի
պոլիտեխնիկական ինստիտուտը և ՍՍՀՄ ՊԱԿ-ի բարձրագույն դասընթացները:

1969 թ.-ից աշխատում է անվտանգության համակարգում, զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ, սկզբում ՀՍՍՀ Պետական անվտանգության կոմիտեում, ապա՝ ՀՀ ազգային անվտանգության պետական վարչությունում:

1997-1999 թթ. զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 1999-2002 թթ.՝ ազգային անվտանգության նախարարի տեղակալի պաշտոնը:

2002-2004 թթ. զբաղեցրել է կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը:

2004 թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Զինվորական կոչումը՝ գեներալ-գնդապետ:

Ամուսնացած է: Ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել