Վարչապետի հանձնարարականով մարզահամերգային համալիրը կվերցնեն ՊՆ-ից

Կառավարության այսօրվա նիստին չեղյալ ճանաչվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի ՀՀ ՊՆ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացված և Հայաստանի Հանրապետության կառավարության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու, օտարելու և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 935-Ա որոշումը:

Այսպիսով` կառավարությունը լուծարեց «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը` այն պատճառաբանությամբ, որ ՍՊԸ-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց  վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե արդյոք համալիրի բաժնետոմսերը ՊՆ-ին են հանձնվել, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ով ներկայացնում էր նախագիծը, դրական պատասխան տվեց, որից հետո գործադիրի ղեկավարը հանձնարարեց. «Սա պետք է տեղափոխվի պետական գույքի վարչության կառավարմանը, մյուս նիստին այս ուղղությամբ քայլեր ձեռնարկեք»:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ