Ի՞նչ կենսագրություն ունի ՄԻՊ թեկնածու Նարեկ Ալոյանը

 

Մինչ այս տեղեկացրել ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին առաջադրվել է երեք թեկնածու: Ստորև ներկայացնում ենք նրանցից Նարեկ Ալոյանի կենսագրությունը.

Ծնվել է 1990թ-ի հուլիսի 13-ին Երևանում:

2008-2010թթ. Ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

2012թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիության և իրավունքի ինստիտուտի երևանյան մասնաճյուղի իրավաբանական ֆակուլտետը:

2011թ-ին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոսացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ նոտարական գրասենյակների հասարակական մոնիթորինգ», «ՀՀ բժշկական հաստատությունների հասարակական մոնիթորինգ» և «ՀՀ ՔԿԱԳ մարմինների հասարակական մոնիթորինգ» ծրագրերի դիտորդ:

2012թ-ին հիմնադրել է «Համահայկական զարգացման կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է հանդիսանում առ այսօր:

2015-2016թթ. հանդիսացել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ:

Կարդացեք նաև՝ 

Ինչպիսի՞ն է Արման Թաթոյանի կենսագրությունը

Ինչպիսի՞ն է ՄԻՊ թեկնածու Զարուհի Փոստանջյանի կենսագրությունը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել