Հրապարակվեց խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու գործով վճիռը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Մնացական Մարտիրոսյանն այսօր, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց բուհական կաշառքի գործով դատարանի վճիռը:

Այս գործով ներգրավված են երեք ամբաստանյալներ, որոնցից երկուսին՝ Լևոն Կիզոկյանին և Լավրենտ Քոսյանին մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար, իսկ Լիլիա Մարտիրոսյանին կաշառք տալու փորձի համար:

Դատարանը վճռեց Լավրենտ Քոսյանին դատապարտել ազատազրկման 5 տարի ժամկետով՝ գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի քան 5 մլն ՀՀ դրամը, ամբաստանյալ Լևոն Կիզոկյանը նույնպես դատապարտվեց 5 տարի ազատաազրկման՝ կրկին գույքի նույն չափի բռնագրավմամբ, իսկ Լիլիա Մարտիրոսյանը ազատազրկման դատապարտվեց 3 տարի ժամկետով, ամբաստանյալի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի, դատարանը սահմանեց 3 տարի ժամկետով փորձաշրջան:

Նշենք, որ դատական նիստի մեկնարկին Լիլիա Մարտիրոսյանը արտասվում էր և բողոքում, որ 15 500 ԱՄՆ դոլար կաշառք է տվել, որպեսզի որդին իրավաբանության ֆակուլտետ ընդունվի, սակայն իրեն խաբել են և գումարը ետ չեն վերադարձրել.

«Տղես իր ուժերով ընդունվեց իրավագիության ֆակուլտետ, բայց հեռակա բաժին, հիմա գնացել ա բանակ: Ես ստիպված պիտի տունս ծախեմ, որ պարտքերի տակից դուրս գամ, տղես բանակից գալու ա, առանց տուն մնա»,- արտասուքը զսպելով ասում էր նա՝ դիմելով մյուս երկու ամբաստանյալներին:

Կարդացեք նաև՝

«Խալխի երեխեքին բուհ ընդունելու պատրվակով գումար ես լափել». բուհական կաշառքի գործով ամբաստանյալներն իրար էին մեղադրում

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Բացել ամբողջ տեքստը
  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել