Քաղաքապետարանը` ձնամաքրման աշխատանքների մասին

Ողջ գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում, ուր փողոցների մերկասառույցով պատվելու հնարավոր վտանգն ավելի մեծ է եղել, «Սանիթեք» ընկերությունն ու վարչական շրջանների կոմունալ ծառայությունները շարունակել են ճանապարհների աղ ու ավազով մշակման և երկրորդական փողոցների ու բակերի ձնամաքրման աշխատանքները: Առավոտյան ժամերին փակ փողոցներ մայրաքաղաքում չեն եղել: Աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել