Իսպանիայում 7 անձ է ձերբակալվել ահաբեկչական խմբավորումներին զենք և պայթուցիկ նյութեր մատակարարելու համար

Կիրակի օրը Իսպանիայի ոստիկանությունը 7 անձի է ձերբակալել, ովքեր մեղադրվում են Սիրիայի և Իրաքի ահաբեկչական խմբավորումներին, հումանիտար օգնության անվան տակ, զենք և ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ նյութեր մատակարարելու մեջ: Փոխանցում է CNN-ը:

Ինչպես ասվում է Իսպանիայի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, հակաահաբեկչական գործողությունները իրականացվել են Իսպանիայի Ալկանտե, Վալենսիա քաղաքներում և Հյուսիսային Աֆրիկայում գտնվող Իսպանական ինքնավար քաղաքում: Ըստ իշխանությունների հայտնած տեղեկությունների մեղադրյալների տրամադրած աջակցությունը ներառել է գումար, զինտեխնիկա, էլեկտրոնային և կապի սարքավորումներ, պայթուցիկ նյութեր, որոնք փաթեթավորված են եղել այնպես, որ նմանվեն հումանիտար օգնության և Իսպանական նավահանգստներից ուղարկվել են Սիրիա և Իրաք: Նաև տեղեկացվում է, որ նյութատեխնիկական աջակցություն տրամադրելուց բացի, հանցախմբի ղեկավարը մշտական կապի մեջ է եղել Իսլամական Պետության զինյալներից մեկի հետ և նրա խնդրանքով հավաքագրել է կանանց և Սիրիա ուղարկել ԻՍԻՍ-ի զինյալների հետ ամուսնանալու նպատակով:

Ձերբակալվածներից հինգը ազգությամբ Իսպանացի են, սակայն սիրիական, հորդանանյան և մարոկկոյի ծագման, իսկ մյուս երկուսը Իսպանիայում բնակվող Սիրիայի և Մարոկկոյի քաղաքացիներ են: Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ խմբի նկատմամբ հետախուզումը սկսվել է 2014թ.-ին: Ընդհանուր առմամբ տասներկու խուզարկություն է իրականացվել ձերբակալվածների բնակարաններոհմ, ինչպես նաև այն վայրերում և պահեստներում, որտեղ նրանք իրականացրել են իրենց անօրինական գործունեությունը:

2015թ.-ից ի վեր Իսպանիայում՝ ահաբեկչական խմբավորումների հետ ունեցած կապի կասկածանքով 83 մարդ է ձերբակալվել: Ինչպես հայտնում է Մադրիդի Էլկանո Թագավորական ինստիտուտում գործող Համաշխարհային ահաբեկչության ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար Ֆերնանդո Ռեինարեսը, 2011-2015 թվականներ ընթացքում շուրջ 125 իսպանացի և Իսպանիայում բնակվող քաղաքացիներ մեկնել են Սիրիա և Իրաք՝ զինյալ խմբերին միանալու համար:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել