ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել

Փետրվարի 4-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է ՀՀ գազային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին հավատալու մասին 4-24 արձանագրային որոշումը:

Որոշման մեջ նշվում է. «1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գրեյնջ Փաուեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվող` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում «Համակցված Շոգեգազային ցիկլով» 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին (այսուհետ՝ փոխըմբռնման հուշագիր)՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել սույն արձանագրային որոշման 1-ին կետում նշված փոխըմբռնման հուշագիրը»:

Մանրամասները՝ որոշման հավելվածում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել