Երևանի քաղաքապետարանը՝ ձյան մաքրման աշխատանքների մասին

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ փետրվարի 7-ի երեկոյան մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ վարչական շրջաններում սկսվել և շարունակվում են գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները: Գործընթացն ավելի մեծ ծավալներով իրականացվել է մայրաքաղաքի հատկապես բարձրադիր վարչական շրջաններում: «Սանիթեք» ընկերությունն ու վարչական շրջանների կոմունալ ծառայությունները ձյան մաքրման աշխատանքներ են իրականացրել ամբողջ գիշերվա ընթացքում: Մայրաքաղաքի բոլոր ճանապարհներն անցանելի են, ձնամաքրման աշխատանքներն էլ շարունակական:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել