Եթե հրաժարվում են Ձեզ փոխհատուցել ԽՍՀՄ խնայբանկի ավանդի գումարի դիմաց

Եթե դուք դիմել եք իրավասու մարմնին, առկա են ՀՀ կառավարության թիվ 460–ն որոշմամբ սահմանված հիմքերը, ինչպես նաև ներկայացրել եք սույն իրազեկմամբ սահմանված փաստաթղթերը, սակայն Ձեզ հրաժարվում են տրամադրել Ձեր ավանդի դիմաց փոխհատուցում կամ այլ կերպ խախտում Ձեր իրավունքները, ապա հիշեցնենք, որ դուք Ձեր խախտված իրավունքները կարող եք վերականգնել դատական կարգով։

ՈՒշադրություն. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22–րդ հոդվածի համաձայն սահմանված է, որ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են. հայցվորները` պետական նպաստների, այդ թվում` նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման, գումարների բռնագանձման վերաբերյալ հայցերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել