Փաստաբանը խորամանկ հաղթանակ տարավ, սակայն գլխին գալիքը չգիտեր․․․

Դեպքը պատահել է Ամերկայում: Փաստաբանը մեծ գումար վճարելով հազվագյուտ սիգարներ էր գնել: Նա ապահովագրեց գնված ապրանքը այդ թվում հրդեհից: Բոլոր սիգարները ծխելուց հետո փաստաբանը ապահովագրության գումարը ստանալու պահանջով ապահովագրական ընկերությանը դիմեց, սակայն մերժում ստացավ։ Դատարան ներկայացված հայցադիմումում նա նշել է, որ բոլոր սիգարները այրվել են մի քանի փոքրիկ հրդեհներում, բայց ապահովագրական ընկերության ներկայացուցիչները հիանալի գիտեին այն իրական հանգամանքները, որոնց պարագայում ոչնչացվել էին այդ սիգարները։ Այս մասին գրում է Lifepic.me կայքը:

Զարմանալին այն է, որ փաստաբանը շահեց գործը: Դատարանը ընդունում էր, որ նրա հայցը արտասովոր է, սակայն,  քանի որ ապահովագրության պայմանագրում նախատեսված էր գումարի վճարում, ուրեմն ընկերությունը պարտավոր էր ենթարկվել  այդ կետի պահանջին։ Բացի դրանից՝ պայմանագիրը հստակ չեր սահմանում, թե որ դեպքն է հրդեհ հանդիսանում, իսկ որը՝  ոչ: Դատարանը ապահովագրական ընկերությանը պարտավորեցրեց փաստաբանին վճարել պահանջվող գումարը՝ 15 հազար ԱՄՆ դոլար։ Ընկերությունը կատարեց պահանջը։:

Սակայն, երբ փաստաբանը ստացավ իր գումարը, ապահովագրական ընկերության գործակալները փայլուն քայլ կատարեցին. նրանք փաստաբանին մեղադրեցին ապահովագրված սեփականության միտումնավոր հրկիզման մեջ։ Երկրորդ դատավարության ժամանակ դատարանը դիտարկեց փաստաբանի բոլոր ցուցմունքները, որ վերջինս տվել էր առաջին դատավարության ժամանակ։ Այսինքն, դատարանը փաստաբանի դեմ օգտագործեց իր իսկ բառերը։

Արդյուքնում փաստաբանին մեղավոր են ճանաչել ապահովագրված սիգարների միտումնավոր հրկիզման մեջ և դատապարտել երկու տարի ազատազրկման  ու 24 հազար ԱՄՆ դոլար տուգանել։

Պատրաստեց՝ Թամարա Առաքելյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել