Տարածված խախտում Բաղրամյան պողոտայում. զգուշացեք տուգանքներից

Մ. Բաղրամյան պողոտա և Իսահակյան փողոցի խաչմերուկում առկա է տեսախցիկ: Այն նկարահանում է Բաղրամյան պողոտայից Իսահակյան երթևեկող վարորդներին՝ հատելով հակադիր հոսքերն իրարից բաժանող հոծ գծերը:

Բացի այդ, տեսախցիկը նաև արձանագրում է սխալ կայանում և կանգառ կատարած վարորդների համարանիշները:

Այնպես որ՝ խուսափելու համար 10 հազար ՀՀ դրամ տուգանքից, հարկավոր է այստեղ զգոն լինել և չխախտել հոծ գծի պահանջները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել