Քաղաքապետարանը կտուգանի վարորդներին, ովքեր կայանման համար տուրքը չեն վճարել

Համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի՝ Երևան քաղաքում սահմանված կարգով կազմակերպված ավտոկայանատեղերում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար անհրաժեշտ է վճարել տեղական տուրք:

Տեղեկացնում ենք, որ առանց տեղական տուրքի վճարման կայանված ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը, օրենքով սահմանված կարգով, կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Երևանի քաղաքապետարան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել