Ի՞նչ կենսագրություն ունի նորանշանակ դատավոր Դավիթ Սարգսյանը

Հունվարի 29-ին ՀՀ նախագահի հրամանգրով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Դավիթ Սարգսյանը: Իրավաբան.net -ը ներկայացնում է նորանշանակ դատավորի կենսագրությունը:

Ծնվել է 01.01.1980թ. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում:

2001թ. ավարտել է Սևանի «Մխիթար Սեբաստացի» համալսարանը և ստացել իրավաբանի որոկավորում:

2006թ. իր դիմումի համաձայն` պետական քննություններ է հանձնել Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանում և ստացել է իրավագետի որակավորում:

25.09.1998-20.01.2000թթ. աշխատել է «Սևանի սպորտային կոշիկների ֆաբրիկայի անավարտ շինարարություն» ՓԲԸ-ում` որպես պահակ:

21.08.2000-10.04.2001թթ. աշխատել է «Նառա» Ա/Ձ-ում` որպես իրավախորհրդատու:

16.05.2002-24.08.2013թթ. աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` որպես դատավորի օգնական:

16.04.2014թ.-ից առ այսօր աշխատում է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում` որպես հանրային պաշտպան:

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել