Ամբաստանյալ 30-ամյա կնոջ մանկահասակ որդին լուրջ խնդիրներ ունի. մեղմ պատիժ են խնդրում

Զինված խմբով ավազակային հարձակումներ կատարելու մայր գործիոց առանձնացված «Հայբիզնեսբանկից» շուրջ 1 միլիոն դրամ հափշտակելու դրվագով դատավարությունը մտել է դատական վիճաբանության փուլ. դատախազը հանդես է եկել մեղադրական ճառով, իսկ այս նիստին սկսվեցին պաշտպանական ճառերը:

Նշենք, որ այս դրվագը առանցնացվել է բանդայի գործից և այս գործով քննությունը շարունակվել է կատարվել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեղադրանքների մասով: Այս գործով ամբաստանյալներն են Տիգրան Հովհաննիսյանը, նրա կինը՝ Էդիտան, Գոհար Գաբրիելյանը, Մառլեն Մուրադյանը, Վահե Ստեփանյանը:

Այս նիստին պաշտպանական ճառով հանդես եկավ Էդիտայի պաշտպան Սիմոն Ամիրխանյանը: Նա իր խոսքում նշեց, որ իր պաշտպանյալը 30 տարեկան կին է, բարձրագույն կրթությամբ, ունի մշտական բնակության վայր, դրական է բնութագրվում, իր խնամքին է մանկահասակ երեխան:

Էդիտան կալանքի տակ է գտնվում արդեն 2 տարի 8 ամիս, և այս ընթացքում երեխան զրկված է եղել ծնողական խնամքից, քանի որ նույն գործով ամբաստանվում և կալանքի տակ է նաև հայրը՝ Տիգրան Հովհաննիսյանը:

Այս ընթացքում երեխայի մոտ հոգեբանական և զարգացման հետ կապված խնդիրներ են առաջ եկել, նա ունի «կորստի վախ»՝ վախենում է, որ իրեն խնամող տատիկն էլ մի օր կգնա ու այլևս չի գա, ինչպես մայրը:

Փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալի մասով պատիժը մեղմացնող հանգամանքներ կան. նա ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, զղջացել է և աջակցել է հանցագործության բացահայտմանը, երկրորդ՝ իր խնամքի տակ է 4-ամյա երեխան, ով մոր կարիքն ունի և մորից հեռու լինելը կարող է վատթարացնել նրա առողջական վիճակը, երրորդ՝ հանցանքը կատարել է հոգեճնշված վիճակում՝ վախի և սարսափի հետևանքով, չորրորդ՝ արարքը կատարել է ամուսնու  պարտատերերի ճնշման ներքո: (Համաձայն գործի նյութերի՝ ամուսնու կուտակած պարտքերի պատճառով սպառնալիքներ են եղել պարտատերերի կողմից, նույնիսկ այդ ամենից խուսափելու համար տեղափոխվել են վարձու բնակարան): Ծանրացուցիչ հանգամանքներ չկան:

Պաշտպանը միջնորդեց դատարանին ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս կիրառել Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ պայմանական ազատ արձակելով և փորձաշրջան նշանակելով, կամ Քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածը՝ նախատեսվածից մեղմ պատիժ նշանակել՝ հաշվի առնելով  մեղմացուցիչ հանգամանքներն ու այն, որ այս կինը բարոյական աջակցության և մարդասիրության կարիք ունի:

Նշենք, որ մեղադրող դատախազը որպես պատիժ միջնորդել է 5 տարվա ազատազրկման դատապարտել:

Պաշտպանական ճառերով հանդես եկան նաև Տիգրան Հովհաննիսյանի, Վահե Ստեփանյանի պաշտպանները: Նրանց նույնպես միջորդեցին մեղմ պատիժ նշանակել՝ հաշվի առնելով ինքնախոստովական ցուցմունքներ տալու և զղջալու, ինչպեսև իրենց խնամքին այլ անձիք ունենալու հանգամանքները:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել