Հրապարակվեց կոռուպցիայի ընկալման 2015թ. համաթիվը. Հայաստանը նահանջել է

Թրանսփարենսի ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2015թ. համաթիվը: Ինդեքսը կազմված է 167 երկրներից: Այն ներկայացնում է 0-ից 100-միավորանոց գնահատման սանդղակ, այս սանդղակում 0-ն ամբողջական կոռումպացվածությունն է, իսկ 100-ը՝ կոռուպցիայի բացակայությունը։

Ըստ այս ցուցանիշների՝ Հայաստանը գտնվում 95-րդ հորիզոնականում, նախորդ տարի մեր երկիրը 94-րդ հորիզոնականում էր, վերջին ցուցանիշով, այսինքն՝ 2015թ.-ի համաթվով Հայաստանի գնահատականը 35 միավոր է, 2014-ին՝ 37, 2013թ.-ին՝ 36, իսկ 2012թ.-ին՝ 34 միավոր: Ըստ համաթվի ցուցանիշների Հայաստանը կոռումպացվածության մակարդակով նահանջել է, որը լուրջ խորհելու տեղիք է տալիս: Ժամանակի հրամայականն է կոռուպցիայի դեմ պայքարում խոսքից սահուն անցում կատարել իրական քայլերի, և իրական արդյունքներ նվաճելու համար մեծացնել կոռուպցիայի դեմ պայքարի իրական դերակատարների իրական ներգրավածությունը:

TI_Armenia

Հայաստանի հետ նույն հորիզոնականն են կիսում Մալին, Մեքսիկան և Ֆիլիպինները:

Ռուսաստանն առավել կոռումպացված է, այն գտնվում է 119-րդ հորիզոնականում՝ 29 միավորով, նույն մակարդակին է նաև Ադրբեջանը: Թուրքիան 66-րդ հորիզոնականում է այս ինդեքսում՝ 42 միավորով:

Ամենաբարձր միավորներ ունեն, այսինքն՝ նվազ կոռումպացված երկրներն են Դանիան (91), Ֆինլանդիան (90), Շվեդիան (89) և Նոր Զելանդիան (88), ԱՄՆ-ն 16-րդ հորիզոնականում է 76 միավորով:

Ամենակոռումպացված երեք երկրները Աֆղանստանը (11), Հյուսիսային Կորեան (8) և Սոմալին են (8):

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ