Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Թրաֆիքինգի համար 11.5 տարվա ազատազրկվածի համար պահանջում են մեղմ պատիժ

Հայաստանցի կանանց Դուբայում թրաֆիքինգի ենթարկելու մեղադրանքով  35-ամյա Հերիքնազ Խաչատրյանը դատապարտվել էր 11.5 տարվա ազատազրկման՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Դատախազը միջնորդել էր որպես պատւժ նշանակել 13 տարվա ազատազրկում:

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, այս գործով վերաքննիչ բողոք է տարվել: Հերիքնազի պաշտպան Համլետ Գևորգյանը պահանջել է առաջին ատյանի դատավճիռը բեկանել ամբողջությամբ և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության, կամ բերանել և կայացնել նոր դատական ակտ: Եվ Հերիքնազ Խաչատրյանի մասնակցությունն իրեն մեղսագրված հանցանքին հաստատված համարելու դեպքում սահմանել մեղմ պատիժ:

Գործը վերաքննիչ ատյանում կքննվի դատավոր Լիլիթ Թադևոսյանի նախագահությամբ: Դատական նիստ դեռևս նշանակված չէ:

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության, նա բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում և Նելլի Ներսիսյանի ղեկավարությամբ զբաղվելով մանրավաճառությամբ, մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ, միավորվել է Հայաստանում բնակվող ավագ քրոջ` Բավական Խաչատրյանի և մարդկանց շահագործման նպատակով ստեղծած կազմակերպված խմբի ղեկավար` Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի հետ, անդամագրվել է նշված կազմակերպված խմբին: Ապա իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում, այն է` Նելլի Ներսիսյանը ղեկավարելով հանցավոր խմբի գործողությունները, անձամբ կազմակերպել է հավաքագրված անձանց մուտքի հրավեր ստանալը, կատարել նրանց Դուբայ տեղափոխելու հետ կապված ծախսերը, ստացել նրանց Դուբայ քաղաքում, իսկ Հերիքնազ և Բավական Խաչատրյանները կատարել են կանանց հավաքագրման և Դուբայ տեղափոխելուն, փոխանցելուն, թաքցնելուն ուղղված գործողությունները:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել