Նորություններ

Ո՞րն է փաստաբանի գլխավոր մարտահարվերը. տարին ամփոփում է Արա Զոհրաբյանը

Փաստաբանների մարտահարվերը գլխավորապես մեկն է՝ փաստաբանի անկախությունը: Եվ Փաստաբանների պալատը պայքարում է դրա համար. Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ խոսելով գալիք տարվա մարտարահրավերների մասին և ամփոփելով 2015-ին կատարված աշխատանքները:

Պարոն Զոհրաբյան, 2015 թվականը ամփոփելով խնդրում եմ ասեք, թե ինչ կարևոր աշխատանքներ են կատարվել: Ձեր նախընտրական ծրագրերում ի՞նչ խնդիրներ էիք առաջ քաշել, որը կարողացաք լուծել այս տարի:

-Նախորդ տարի ներկայացրել էի նախընտրական ծրագրի կատարողականը, այս տարվա համար էլ պետք է ներկայացվի, սակայն դեռևս չեմ վերջացրել, վրան աշխատում եմ: Այս պահին, իհարկե, վերջնական հաշվեկշիռը չունեմ:

Կարելի է առանձնացնել միջազգային համագործակցության առաջընթացը: Մեծ Բրիտանայիում Փաստաբանների պալատի անունը ներառվեց իրենց փաստաբանական համայնքում: Համագործակցությունը խորացրեցինք Ֆրանսիայի փաստաբանական մի քանի համայքնի հետ: Այս տարի հյուրընկալեցինք Գերմանիայի փաստաբանական համայնքի ներկայացուցիչներին, ի դեպ այն ունի 165 հազար անդամ: Կարծում եմ, միջազգային համագործակցության մասով առաջընթաց ունենք:

Այս տարի մեր գործընկեր-բարերարի միջոցով կարողացանք մարզերի 80 փաստաբանների հոգսը թեթևացնել. նրանք ստացան մեկ տարվա ՓՊ անդամավճարների կանխավճարներ: 2016 թվականին պլանավորում ենք նման ծրագիր իրականացնել Երևանում գործող 80 փաստաբանների համար: Մշակել ենք որոշակի չափանիշներ. մասնավորապես, ծրագիրը կվերաբերի 3-րդ կարգի հաշմանդամներին, 60-70 տարեկան փաստաբաններին (70 և ավելի բարձր տարիք ունեցող փաստաբանները ազատված են անդամավճարներից) 2 և ավել անչափահաս երեխաներ ունեցող փաստաբաններին: Մարզերում այդ ծրագիրը բավականին արդյունավետ էր, հույս ունենք, որ Երևանում նույնպես արդյունավետ կլինի:

Այս տարի սկսեցինք, դեռևս մեկնարկային փուլում է «Իրազեկ դպրոց» ծրագիրը, որի շրջանակներում որոշ հանդիպումներ ունեցանք դպրոցների աշակերտների հետ, նրանց հրավիրեցինք ՓՊ, սակայն պետք է ակտուալ դասընթացներ կազմակերպենք հենց դպրոցներում:  Կրթության և գիտության նախարարի հետ նախնական պայմանավորվածություն ունենք դրա վերաբերյալ: Պետք է հստակեցնենք ծրագիրը, այնուհետև մեր փաստաբանները մարդու իրավունքների, փաստաբանի դերի և գործունեության վերաբերյալ դասընթանցեր կանցնկացնեն դպրոցներում:

-Իսկ հանրային պաշտպանների թիվը ավելացնելու վերաբերյալ կարծես նորություն կա:

-Նախատեսվում է, որ հանրային պաշտապանների թիվը 5-ով պետք է ավելանա, սակայն սա դեռևս քննարկման փուլում է և երբ օրինագիծը դառնա օրենք, այդ ժամանակ կխոսենք այս մասին:

-Իսկ ինչ մարտահրավերներ կան, որոնք պետք է հաղթահարել 2016-ին:

-Փաստաբանների  մարտահրավերը գլխավորապես մեկն է՝ փաստաբանի անկախությունը:  Եվ դրա համար Փաստաբանների պալատը պայքարում է: Այստեղ բոլորիս խնդիրը նաև այն է,  որ կարողանանք ունենալ կայացած արդարադատության համակարգ, որի դեպքում փաստաբանական համայնքը շատ լավ է աշխատելու, որովհետև  հույսը դնելու է միայն իր գիտելիքի վրա: Իսկ մենք ուզում ենք  նման արդարադատության համակարգ ունենալ և  պետք է փորձել հասնել նրան, որպեսզի արդարադատության համակարգը կայանա, նվազագույնի հասցվեն դատական սխալները, որոնք մարդկանց ճակատագրեր են խեղում:

-Իսկ ի՞նչ է խոչընդոտում փաստաբանի անկախությանը:

-Իրավագիտակցության ցածր մակարդակը մեր ամենամեծ թշնամին է: Նույնիսկ հասարակության մեջ, երբ քաղաքացին փաստաբանին չի ընկալում որպես պորֆեսինալ մասնագետ, մենք լուրջ խնդիր ունենք հենց փաստաբանի անկախության առումով: Եթե տուժողի իրավահաջորդները սպանության մեջ մեղադրվողի պաշտպանին համարում են սպանության հանցակից, և այդ փաստաբանի հանդեպ ագրեսիվ են տրամադրված, ընդհուպ կարող են ֆիզիկական բռնության սպառնալիք ներ հնչեցնել, փաստաբանն իրեն պաշտպանված չի զգում և խուսափում է նման գործեր վերցնելուց: Պետք է հասնենք հասրակաության իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը:

Նույն Պերմյակովի գործով եթե Պերմյակովին լավ չպաշտապնեն ու նրա պաշտպանության իրավունքը խախտվի, ու՞մ համար է լավ դա: Գործընթացը միակողմանի կլինի, միգուցե դիմեն Եվրադատարան և ասեն, որ կա արդար դատաքննության իրավունքի խախտում:  Դրա համար որքան արդյունավետ իրականացվիի պաշտպանությունը, այնքան արդարադատությունը օպտիմալ կլինի:

-Տարիներ շարունակ խոսում եք «գրպանի փաստաբանների» դեմ պայքարելու մասին: Ի՞նչ արդյունքներ կան:

-Արդյունքները դուք կարող եք տեսնել մեր հայտարարություններում,  ՓՊ խորհրդի որոշումներով: Դիցուկ, փաստաբանը խնդիր է ունենում իրավապահ մարմնի հետ, մեղադրվում է խարդախության, կաշառքի դրդչության համար: Իհարկե, որպես ՓՊ, մենք պարտավոր ենք պաշտապնել փաստաբանի իրավունքները: Պաշտպանել չի նշանակում, թե մենք կիսում ենք այդ փաստաբանի դիրքորոշումը, և, իհարկե, հաշվի ենք առնում նրա նամեղության կանխավարկածը:

Եթե քննությունից հետո նա պատասախանտվության կենթարկվի, ապա դա կլինի մյուս փաստաբանների համար զգուշացում, որ այդ ճանապարհով գումար աշխատելը ընդունելի  չէ և այդպես գումար աշխատելը փորձանք է դառնում հենց այդ փաստաբանի գլխին:

Ասեմ, որ մենք ՓԴ-ում առաջին օրից սկսած կոռուպցիայի դեմ պայքարից ենք խոսում,  ասում, որ չի կարելի այդ ճանապարհով գնալ ոչ միայն քրեական պատասխանտվության չենթարկվելու, այլև մասնագիտական հեղինակության համար, դա դեգրադացնում է մասնագետին: Եթե անձը «բրոքերությամբ» գումար է վաստակում, ապա ինչու՞ պիտի գիրք կարդա, գործի բոլոր նյութերն ուսումնասիրի. Չէ՞ որ «հեշտ» ճանապարհը կա:

-Կարո՞ղ եք օրինակ բերել, երբ  «գրպանի փաստաբանը» բացահայտվել և պատասխանտվության է ենթարկվել:

-Ես օրինակ կբերեմ այն գործերը, որոնցով օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր կան. դադարեցվել է Հրայր Քիշմիրյան արտոնագիրը. Նա մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար՝ դատապարտվելով 1,5 տարվա ազատազրկման: Պալատի խորհուրդը դադարեցրեց Արթուր Սարգսյանի արտոնագիրը, քանի որ նա  անձի պաշտպանությունը ստացել էր քննիչի միջնորդությամբ և արջի ծառայություններ էր մատուցել իր պաշտպանյալին, ով հետագայում, եթե սխալ չեմ հիշում, արդարացվեց:

Փաստաբանի վարքագծի կանոնագրքի մեջ կան ականներ, որոնց վրա հայտնվելու դեպքում, դրանք պայթելու են: Օրինակ կա դրույթ, որ փաստաբանն իրավունք չունի երաշխիք տալ գործի ելքի վերաբերյալ, իսկ եթե կոռուպցիոն գործարք եղավ, բնականաբար, փաստաբանից երաշխիք են ուզելու:

-Վերջերս երբ փաստաբաններից մեկը կալանքի տակ առնվեց՝ կաշառք տալու դրդչության մեղադրանքով, մի խումբ փաստաբաններ որոշեցին հնարավորինս օգնել նրան, հուզական գրառումներ եղան, թե միայնակ մայր է, Ամանորի շեմին կալանավորվել է և այլն: Դուք կիսու՞մ եք այդ մոտեցումը:

-Մենք փաստաբաններ ենք: Այդպես եմ ասում, որովհետև փաստաբանի մոտ ինչ մեղադրանքի մասին էլ խոսեք, նա այդ ամենը անմեղության կանխավարկածի ֆիլտրով է անցկացնում: Փաստաբանը համարում է, որ անձը անմեղ է, քանի դեռ հակառակը չի ապացուցվել:

-Պարոն Զոհրաբյան, 2016 թվականից ի՞նչ ակնակալիք ունեք:

-Կանկալեի խաղաղ և իրավական երկինք:

-Ձեր բալիկներն արդեն նամակ գրե՞լ են Ձմեռ պապիկին:

-Փոքրիկս չի գրել, որովհետև վեց ամսական է, մյուս երկուսը գրել են: Նյութական առումով բավականին… պիտի բանակցեմ հետները, որ Ձմեռ պապիկին շատ չծանրաբեռնեն:

Հարցազրույցը՝ Աստղիկ Կարապետյանի

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել