Ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտը պետք է շատ զգուշորեն ներդրվի մեր երկրում. Վարուժան Հոկտանյան

Ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտը պետք է շատ զգուշորեն ներդրվի մեր երկրում: Իրավաբան.net-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը. «Մենք ունենք շատ օրինակներ, երբ կոռուպցիոն հանցագործության մեղադրանքով ձերբակալում են նախկին պաշտոնատար անձանց, ովքեր դարձել են ընդդիմադիրներ: Իմ մտավախությունը դա է, որ սա չօգտագործվի ընդդիմության, այսինքն` նախկինում իշխանությունում պաշտոնատար անձանց դեմ»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքերով` այս ինստիտուտը նման է երկու սայր ունեցող սրի.  «Եթե ճիշտ օգտագործվի այն շատ մեծ էֆեկտ կարող է ունենալ, բայց եթե նայում ենք մեր իրողությունները, այն շատ վտանգավոր է դառնում, լավագույն դեպքում այն չի kիրառկվի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել