Բիզնես ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին բարձրաձայնող ընկերությունն ու լրագրողը` մրցանակակիրներ

«Տարվա լրագրող» հակակոռուպցիոն մրցանակը դեկտեմբերի 9-ին տրվեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Բաբայանին, իսկ «Տարվա բիզնես կազմակերպություն» հակակոռուպցիոն մրցանակը տրվեց «Դը Գրին Բին» սրճարանների ցանցին՝  բիզնես ոլորտի կոռուպցիոն խնդիրները բարձրաձայնելու համար:

«Կառավարությունը գուցե մի քանիսին պատժում է՝ ցույց տալու, որ կոռուպցիայի դեմ է պայքարում, երբ խնդիրը բուն կառավարման համակարգում է, ռեֆորմները պետք է այդտեղից սկսել»,- «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Բաբայանի հետ զրույցում դեռևս օգոստոս ամսին ասաց Դեյվիդ Բեքեթը՝ «Գրին Բին» սրճարանի հիմնադիրներից և սեփականատերերից մեկը, հրապարակումը բավականին լայն արձագանք ստացավ հասարակության շրջանում, կոռուպցիայի մասին բարձրաձայնում էր արդե 4 տարի բիզնես ոլորտում աշխատող արտասահմանցի ներդրողը:

Լրագրող Նելլի Բաբայանը վստահեցնում է` բազմաթիվ դժգոհություններ են եղել փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներից՝ կապված կաշառակերության հետ:

Հիշեցնենք, որ մրցանակը հանձնվել է միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխության շրջանակներում: Այն կազմակերպվել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ:

Ռեպորտաժը` Գևորգ Թոսունյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել