Ո՞վ արժանացավ «Տարվա երիտասարդ» հակակոռուպցիոն մրցանակին

«Տարվա երիտասարդ» մրցանակը դեկտեմբերի 9-ին տվեց Արդարադատության նախարարությունը՝ հակակոռուպցիոն տեսահոլովակի լավագույն սցենար մշակելու համար, մրցանակակիրը Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիր Անի Սամսոնյանն էր:

Հիշեցնենք, որ մրցանակը հանձնվել է միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխության շրջանակներում: Այն կազմակերպվել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ:

Ռեպորտաժը` Գևորգ Թոսունյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել