Կոռուպցիոն ռիսկեր առկա են դեղերի շրջանառության բոլոր օղակներում. փորձագետ

Գավառում տեղի ունեցավ «Կոռուպցիոն ռիսկերը ներհիվանդանոցային  դեղաշրջանառության  տարբեր  օղակներում» հերթական հակակոռուպցիոն  միջոցառումը, մարզի  ՔՀԿ-ների,  ԶԼՄ-ների,   իրավաբանների   և  իրավապաշտպանների  մասնակցությամբ:

Ողջույնի  խոսքով   հանդես   եկավ    ծրագրի    ռեգիոնալ  փորձագետ    Նելլի  Հայրապետյանը, անդրադառնալով    այս  ոլորտում  Գեղարքունիքի մարզում առկա հիմնախնդիրներին, կարևորեց հասարակական վերահսկողության իրականացումը  մարզի  բուժհաստատություններում:

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ, ՔՀԿ-ների  հակակոռուպցիոն  կոալիցիայի Գեղարքունիքի    մարզի     խմբի անդամ  Սաթիկ  Բադեյանը  հանդես  եկավ  զեկույցով՝  նշելով , որ ներհիվանդանոցային դեղաշրջանառության տարբեր օղակներում իրականացված մշտադիտարկումը, որպես հասարակական վերահսկողության դրսևորում,  իր ազդեցությունն ունեցավ ինչպես գործող ընթացակարգերի թափանցիկության, այնպես էլ բնակչության իրազեկության մակարդակի բարձրացման վրա: Հետևաբար դրա ազդեցությունը ոչ միայն զգալի կարող է լինել արդեն իսկ կարճաժամկետ հատվածում` կոնկրետ հաստատություններում կոռուպցիոն դրսևորումների չեզոքացման և ծառայությունների որակի բարձրացման առումով, այլև համակարգային խնդիրների հայտնաբերման և փոփոխությունների առաջարկների ձևավորման արդյունքում հնարավորություն կտա առավել խորը և ընդգրկուն ազդեցություն ունենալ ոլորտի զարգացման վրա`  երկարաժամկետ ռազմավարական  հատվածում:

Տիկին  Բադեյանը  առողջապահության ոլորտում  կոռուպցիայի դեմ պայքարում չափազանց կարևորվում է արդյունավետ և համակարգված դեղաքաղաքականությունը: Մինչդեռ կոռուպցիոն ռիսկեր առկա են դեղերի շրջանառության բոլոր օղակներում: Դրանք բերում  են հետևյալ դրսևորումների` պետական միջոցների ոչ արդյունավետ օգտագործման և չարաշահումների, դեղերի ոչ նպատակային ձեռքբերման, ապա հիվանդների վրա անհարկի դուրսգրումների, դեղորայքային բուժման տեխնոլոգիաների խախտումների, բժշկի կողմից նշանակված դեղի չտրամադրման, կամ ավել պակաս տրամադրման:

Ընդհանուր  քննարկման  արդյունքում    հակակոռուպցիոն  կոալիցիայի     Գեղարքունիքի    մարզի     խմբի անդամ  ՔՀԿ-ների  կողմից ներկայացվեցին հետևյալ առաջարկությունները ներհիվանդանոցային  դեղաշրջանառության  տարբեր  օղակներում  ՝

Վերանայել դեղերի և բժշկական նշանակության այլ ապրանքների ստացման, պահպանման, հաշվառման և բաշխման կարգը, ապահովել դեղորաքի շարժի լիարժեք վերահսկումը բուժհաստատությունում, հստակեցնել կարգում դեղորայքը հիվանդին հասցնելու օրինականությունն ապահոող դրույթները: Անհրաժեշտ է ուժեղացնել հիմնադրի վերահսկողությունը ծախսային առաջնահերթությունների  պահպանման ուղղությամբ և թույլ չտալ պետական միջոցների ոչ նպատակային օգտագործումը:Հիվանդների կողմից ձեռք բերվող դեղորայքի տեսականու և քանակի մասին ճշգրիտ տեղեկատվություն ապահովելու նպատակով վերանայել պետական առողջապահական գործակալություն կողմից  հատուկ պայմաններով սահմանված ֆինանսական պատժամիջոցները նշանակված դեղորայքն ամբողջ ծավալով չտրամադրելու պարագայում:

Մեծաքանակ գնումների ժամանակ նոր սերնդի առավել էֆեկտիվ դեղորայքի ձեռք բերումը ապահովելու նպատակով գործող կարգում կատարել փոփոխություն և մրցույթի ներկայացված դեղորայքի ցանկում ներառել նաև նրանց որակական կողմը և ծագումնաբանական գործոնը` նշելով կոնկրետ ֆիրմաների անվանումները:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ