Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել հակակոռուպցիոն կրթության համակարգի ներդրմամբ

«Ամենաուժեղ  զսպող գործոնը հասարակական կարծիքն է, որը  նախատում  և դատապարտում է կոռումպացված անձանց, այլ խոսքերով՝ վերաբերմունքը, որը  կոռուպցիան դարձնում է այնքան  անընդունելի, որ  կոռուպցիայի  բիծը  չի կարող  ջնջվել ազատազրկմամբ»,-  Սինգապուրի առաջին վարչապետ, հակակոռուպցիոն գործիչ Լի Կվան Յուի խոսքերով այսօր Գյումրիում մեկնարկեց հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ քննարկումը:

Միջոցառումն կազմակերպվել էր ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Շիրակի մարզի Քհկների խումբը` «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ Մարատ Ատովմյանը խոսեց հակակոռուպցիոն կրթության դերի և նշանակության մասին, նա ներկայացրեց այս կրթության մեթոդաբանությունը Հայաստանում, խոսեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018թթ. միջոցառումների ծրագրից:

Մարատ Ատովմյանը համոզմունք հայտնեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել հակակոռուպցիոն կրթության համակարգի ներդրմամբ:

Այնուհետև Քարլ Ուլբրիխտը` «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետը, անդրադարձավ հակակոռուպցիոն կրթության թիրախ խմբերին, մեթոդաբանությունը: Բացի այդ զեկուցողը մեր երկրում առկա խնդրի լուծումները տվեց՝ համեմատական անցկացնելով միջազգայինի փորձի հետ, նա բերեց 6 տարբեր երկրների օրինակներ:

Զեկուցումներից հետո մասնակիցները բազմաթիվ հարցեր ուղղեցին փորձագետներին և առաջարկեցին սեփական գաղափարները, ծավալվեց թեժ և արդյունավետ քննարկում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ