Ո՞ր պայմանների առկայության դեպքում կարող եք ստանալ բարոյական վնասի փոխհատուցում

Քաղաքացիական օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:

Եթե դատական կարգով հաստատվել է, որ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով ֆիզիկական անձի նկատմամբ թույլ է տրվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 2, 3 կամ 5 հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտում, ապա այդ անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում՝ նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում:

Կոնվենցիայի 2–րդ հոդվածն է` կյանքի իրավունք,

Կոնվենցիայի 3–րդ հոդվածն է` խոշտանգումների արգելք,

Կոնվենցիայի 5–րդ հոդվածն է` ազատության և անձեռնմխելիության իրավունք։

Եթե դատապարտյալն արդարացվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 3 հոդվածով նախատեսված պայմաններում, ապա նա իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում (սույն օրենսգրքի իմաստով՝ հատուցում անարդարացի դատապարտման համար):

Թիվ 7 արձանագրության 3–րդ հոդված` փոխհատուցումը սխալ դատապարտման համար։

Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով, իսկ կոնվենցիոն իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը՝ 1087.2 հոդվածով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել