Դժբախտ պատահար Երևան-Էջմիածին ավտոճապարհին. կա տուժած

Նոյեմբերի 30-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասի թիվ 164 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Անդրանիկ թաղամասի թիվ 54 տան մոտակայքում դեռևվս չբացահայտված հանգամանքներում «Lexus RX300» մակնիշի 11 CC 711 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ս. 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել էլ. սյանը և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը Ս. Ս.-ը հոսպիտալացվել է Էջմիածինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել