ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամները հանդիպեցին հաշմանդամություն ունեցող անձանց

Նոյեմբերի 30-ին Արարատ քաղաքի «Միասին» ՀԿ-ում տեղի ունեցավ քննարկում ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Արարատի մարզի ՔՀԿ-ների խմբի և հաշմանդամություն ունեցող անձանց հետ:

Հանդիպման ընթացքում «Միասին» ՀԿ նախագահ, Արարատի մարզի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի խմբի անդամ Տիգրան Շիրինյանը ներկայացրեց «Կոռուպցիոն ռիսկերը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ սոցիալական ոլորտում» թեման:

Մասնավորապես՝ խոսվեց ԲՍՓ հանձնաժողով և հաշմանդամ հարաբերություններում կոռուպցիոն ռիսկերի մասին, մասնակիցները բարձրաձայնեցին իրենց  և բախտակիցների հետ պատահած դեպքերը, որոնք առնչվում էին ԲՍՓ հանձնաժողովների կողմից կատարվող ապօրինություններին:

Շահառուները հիմնականում դժգոհություն հայտնեցին, որ իրենց չեն տրամադրում տեղեկատվություն հաշմանդամություն ստանալու ժամանակ պահանջվող ընթացակարգի ու չափորոշիչների վերաբերյալ: Նաև հայտնեցին այնպիսի դեպքերի մասին, որոնց ժամանակ հիվանդներին սխալ եզրակացությունների պատճառով սխալ բուժում են նշանակում հղի համապատասխան բացասական հետևանքներով,  նաև դժգոհեցին իրենցից ապօրինի պահանջվող գումարների և անհասկանալիորեն նշանակվող թոշակների վերաբերյալ:

Քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական բաղադրիչներից է հանրային իրազեկումը՝ կոալիցիայի նախաձեռնությամբ մասնակիցներին բաժանվեցին ՀՀ Կառավարության 13.06.2003թ. 780-Ն և 02.03.2006 թ. 276-Նորոշումները համապատասխանաբար բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու և բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին, դա հնարավորություն կտա այսուհետ ԲՍՓ հանձնաժողովների հետ հարաբերություններում լինել իրազեկ ու պահանջել, որ դրանք գործեն օրենքի շրջանակներում:

DIGITAL CAMERA

DIGITAL CAMERA

DIGITAL CAMERA

DIGITAL CAMERA

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ