Որքա՞ն պետք է վճարեք նոտարական ծառայությունների դիմաց

Նոտարական գործողությունների վճարման կարգն ու պայմանները նախատեսված են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ կառավարության № 733-Ն որոշմամբ:

Պետական տուրքի մասին օրենքի 11-րդ հոդվածը նախատեսում է պետական տուրքի վճարի չափերը, այն է`անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (բացառությամբ` նվիրատվության) պայմանագրերը վավերացնելու, գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի կամ տնամերձերի կամ պետական կամ համայնքային սեփականության հողամասերի, անշարժ գույքի օգտագործման (վարձակալության, անհատույց օգտագործման, ռենտայի և այլն) պայմանագրերը վավերացնելու, փաստաթղթերի ստորագրությունների, այդ թվում` թարգմանչի ստորագրության յուրաքանչյուր փաստաթղթի իսկության վավերացման, փաստաթղթերի թարգմանության յուրաքանչյուր էջի իսկության վավերացման համար համար բազային տուրքի 50%-ի չափով, բնակարանների համար` բազային տուրքի չափով, գրավի (բացառությամբ անշարժ գույքի հիփոթեքի կամ շարժական գույքի կոշտ գրավի) պայմանագրերի վավերացման, առաջին հերթի ժառանգներին ժառանգության վկայագիր տալու, կտակների վավերացման համար` բազային տուրքի կրկնապատիկի չափով և այլն:

ՀՀ կառավարության № 733-Ն որոշմամբ, ըստ որի` գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում բազային տուրքի` 0,5-ապատիկի, այլ անշարժ գույքի դեպքում` 10-15-ապատիկի, առաջին հերթի ժառանգների համար` 5-7-ապատիկի, անշարժ գույքի հիփոթեքի դեպքում`10-12-ապատիկի չափով, երաշխավորության պայմանագրերը վավերացնելու համար` 5-ապատիկի, փոխառության պայմանագրերը վավերացնելու համար`4-6-ապատիկի չափով: Սակագները մանրամասնորեն ամրագրված են վերոհիշյալ որոշման մեջ:

Իսկ նոտարի կողմից վավերացված փաստաթղթի նոտարական վավերացմամբ յուրաքանչյուր կրկնօրինակի տրամադրման համար վճարվում է հիմնական փաստաթղթի համար ծառայության վճարի մեկ քառորդը:

Ընդ որում նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները պետք է փակցված լինեն նոտարական գրասենյակում՝ նոտարական ծառայություններից օգտվողների համար տեսանելի տեղում:

Հավելյալ կարգով պետք է նշել, որ բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել