Հակակոռուպցիոն միջոցառում` Շիրակի մարզի երիտասարդության դերը կոռուպցիայի դեմ պայքարում թեմայով

2015թ. նոյեմբերի 30-ին Գյումրիի թվով 3 ԲՈւՀ-երում՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում, Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում և Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Շիրակի մարզի ՔՀԿ-ների խմբի կողմից անցկացվեց «Երիտասարդության դերը կոռուպցիայի դեմ պայքարում» հակակոռուպցիոն ուսուցումը:

Քննարկմանը մասնակցում էր ՀԵԻԱ Շիրակի մարզային մասնաճյուղի ղեկավարը «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ռեգիոնալ համակարգող, փորձագետ Գայանե Գևորգյանը, Շիրակի մարզի դատախազության դատախազ՝ Կարեն Հովհաննիսյանը, «ԼոգոՍ» Երիտասարդական ՀԿ նախագահ՝ Արա Մելիքջանյանը:

Հանդիպման ընթացքում ՇՄ դատախազ Կ. Հովհաննիսյանի կողմից ներկայացվեց «Կոռուպցիոն հանցագործությունների բնույթն ու դրանց դեմ պայքարի օրենսդրական մեխանիզմները. ազգային օրենսդրությունը», Գ. Գևորգյանը ներկայացրեց՝ «Կոռուպցիոն հանցագործությունների բնույթն ու դրանց դեմ պայքարի օրենսդրական մեխանիզմները. միջազգային իրավական ակտերը», իսկ «ԼոգոՍ» Երիտասարդական ՀԿ նախագահ՝ Արա Մելիքջանյանը ներկայացրեց Հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից 2015թ. իրկանացված հակակոռուպցիոն ծրագիրը:

Հանդիպման ընթացքում կարևորվեց և ևս մեկ անգամ նշվեց երիտասարդ ու գիտակ սերնդի մեծ դերակատարումը՝ ազգային և միջազգային օրենդրության համադրմամբ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ