Արդարացման դատավճիռ. ավագ ենթասպան մեղադրվում էր ծառայության հանդեպ անփույթ վերաբերմունքի համար, ինչը մահվան պատճառ է եղել

«27.11.2015թ-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ, հռչակեց պաշտպանյալիս՝ Նորայր Սաֆարյանի, անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով: Շնորհակալ եմ Դատարանին իր օբյեկտիվության և անաչառության համար…»,- այս մասին Armenian Lawyers ֆեյսբուքյան խմբում գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Նորայր Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով, ՀՀ ՊՆ N որամասի ՎՔՆ պահեստարանի պետ, ավագ ենթասպա,  անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, այն է՝ խախտելով ՀՀ զորային տնտեսության մասին կանոնագրքի 60-րդ հոդվածի և ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի կողմից 26.09.2013թ. հաստատված վառելիքի պահպանման բաժնի պահեստարանի պետի վրա դրված պարտականությունների պահանջները, համաձայն որոնց՝ պարտավոր լինելով ապահովել անվտանգության և հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը, վառելիքի և տեխնիկական միջոցների ստացման, պահպանման և բացթողնման, տարողությունների մաքրման և վերանորոգման պահանջները, առավել վտանգավոր օբյեկտներում վառելիքի մաքրման աշխատանքները կատարել իր անմիջական հսկողության պայմաններում, պահեստը ժամանակին հանձնել պահպանության, ինչպես նաև չպահպանելով ԳՕՍՏ 12.3.036-84-ի 3.9 կետի և ՀՀԿառավարության 12.04.2012թ. N Տ1 503-Ն որոշման հավելվածի 250 կետի 3-րդ ենթակետի և նույն որոշման հավելվածի 245 կետի պահանջների կատարումը՝ առանց մետաղական ամբարից մնացորդային վառելիքի դատարկման, ամբարի հատակի նստվածքի մանրազնին մաքրման, գազազերծման ու օդափոխության, ամբարի լվացման աշխատանքների իրականացման, տարածքի օդում վտանգավոր մնացորդային նյութերի գոլորշիների առկայության ստուգման, լաբորատորիայի կողմից տվալ ամբարի օդի կազմի անալիզի մասին տեղեկանքի առկայության, իր պատասխանատվության տակ գտնվող և դեռևս համապատասխան ակտով 14.01.2013թ, կնքված «Պաշտպանության նախարարության կարիքների համար աշխատանքների կատարման գնման» պայմանագրի համաձայն վերանորոգման աշխատանքներ կատարելու համար «Վարգոս»  ԲԲԸ-ին չհանձված  վառելիքի պահեստարանում 2013 թվականի դեկտեմբերի 11-ին թուլյատրել է վերը նշված ընկերության աշխատակիցների մուտքը և նշված պայմանագրի երկրորդ հավելվածով նախատեսված ԲԲԸ-ի կողմից կատարվելիք աշխատանքների ցանկի մեջ չմտնող, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի կողմից 10.05.2013թ. հաստատված «Առավել վտանգավոր աշխատանքների» ցանկի 12-րդ կետով նախատեսված, այն է՝ ամբարի դատարկման աշխատանքներ կատարելը նշված պահեստարանում, այնուհետև առանց համապատասխան հսկողության թողնելով վերջիններիս կողմից կատարվող աշխատանքները, առանց ամբարի դիտահորի ելանցքը փակելու, բացակայել է տարածքից:

Այդ  ընթացքում ԲԲԸ աշխատակիցներ Մամիկոն Զաքարյանը, Արման Առաքելյանը և Համլետ Գևորգյանը 11.12.2013թ–ին, ժամը 14.55 ի սահմաններում չունենալով համապատասխան թույլտվություն և համապատասխան անհատական պաշտպանական միջոցներ՝ արտահագուստ, շնչուղիների պաշտպանական միջոցներ՝ թթվածնի սնուցմամբ ճկափողով սարքավորված հակագազեր, ամրագոտի, որին ամրացված պարանի ծայրը պետք է լինի դիտահորի վերևում կանգնած դիտորդների ձեռքում՝ դիտահորի բաց ելանցքով մտել և իջել են առանց հսկողության թողնված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում տեղակայված՝ վառելիքի առկայության պայմաններում պայթյունավտանգ օբյեկտ հանադիսացող վառելիքի ամբարի սպասարկման տարածք՝ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով, չպահպանելով պայթյունավտանգ օբյեկտներում աշխատանքներ կատարելու անվտանգության կանոնները, բացել են տարողության կցաշուրթը, որտեղ առկա վառելիքի գազերի մեծ արտահոսքի ներթափանցման հետևանքով չկարողանալով դուրս գալ պահեստարանից, նավթամթերքի գազերով թունավորման ֆոնի վրա սուր շնչառական անբավարարվածությունից Ա Զաքարյանը և Ա.Առաքելյանը մահացել են։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել