Բինենհոֆ. Նեդերլանդների խորհրդարանի և կառավարության նստավայրը

Բինենհոֆը Հաագայի կենտրոնում շենքերի համալիր է, որտեղ գտնվում է Նիդերլանդների խորհրդարանը և վարչապետի նստավայրը։ Երկրի խորհրդարանը կոչվում է Գլխավոր Շտատներ։ Այն բաղկացած է առաջին և երկրորդ պալատներից։ Երկրորդ պալատը, որը բաղկացած է ժողովրդի կողմից 4 տարի ժամկետով ուղղակի ընտրություններով ընտրված 150 պատգամավորներից, իրականացնում է օրինաստեղծ գործունեություն և կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն։ Առաջին պալատը, որը  բաղկացած է ՏԻՄ-երի կողմից 6 տարի ժամկետով ընտրված 75 պատգամավորներից, հաստատում կամ բեկանում է Երկրորդ պալատի կողմից ընդունած օրինագծերը։ Կառավարության ղեկավարը վարչապետն է, ով նախարարների և պետքարտուղարների հետ կազմում է կառավարությունը։

Լուսանկարները` Ալեքսանդր Շագաֆյանի

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել