«Անելիք Բանկի»-ի կոչը լրագրողներին. փորձեք ձեզ դնել նրա հարազատի տեղը

«Անելիք Բանկի»-ը իր ֆեյսբուքյան էջում դիմել է լրագրողներին` հորդորելով իրենց աշխատակցի սպանության մասին լուրին անդրադառնալու ժամանակ ձեռնպահ մնացել կյանքից անժամանակ հեռացած երիտասարդի արդեն մահացած վիճակում լուսանկարները տեղադրելուց: Կոչի մեջ ասվում է. «Հարգելի գործընկերներ, լրագրողներ, մեդիա դաշտի ներկայացուցիչներ, ձեզ ենք դիմում մեծ հորդորով, կոչով, պահանջով վերջապես: Խնդրում ենք, «Անելիք Բանկի» իրավաբանի սպանության մասին լուրին անդրադառնալու ժամանակ ձեռնպահ մնացեք կյանքից անժամանակ հեռացած երիտասարդի արդեն մահացած վիճակում լուսանկարները տեղադրելուց, կամ գոնե դեմքը ծածկեք պատկերն աղավաղող խորանարդիկներով: Սա տարրական հարգանք է ոչ միայն զոհվածի, այլ նաև նրա հարազատների նկատմամբ:

Աստված ոչ անի, որ մեզանից որևէ մեկը, երբևիցէ առնչվի նման կորստի հետ… Այդ լուսանկարները կամ տեսանյութերը տեղադրելուց ու տարածելուց առաջ մտածեք կորստի ահավորության մասին, փորձեք ձեզ դնել նրա մոր, քրոջ, կնոջ, եղբոր, հոր տեղը, ով համացանցում տեսնում է գետնին արնաշաղախ ընկած իր սիրելի մարդուն և, ով փորձելու է հոդաբաշխ բացատրություն գտնել մահացածի մանկահասակ երեխաներին՝ աշխատանքից տուն չեկած հոր բացակայությունը ինչ որ ձևով բացատրելու վերաբերյալ:
Խնդրում ենք մի արեք մի բան, որ չէիք ուզի կատարեն ձեր նկատմամբ….»:

Լուսանկարը` բանկի կայքէջից

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել