Բանդայի գործը փակուղում է

«Բանդա»-ի գործով այսօրվա դատական նիստը նորից հետաձգվեց՝ այս անգամ մեղադրողի բացակայության պատճառով:  Գործով նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հայտնեց, որ դատարանի գրասենյակ է ուղարկվել գրություն այն մասին, որ մեղադրողը պարտադիր վերապատրաստումների մասնակցելու նպատակով հարգելի պատճառով չի կարող ներկա գտնվել նիստին:

Նշենք, որ այս գործով ամբաստանյալներից 4-ի նկատմամբ սանկցիա է կիրառված. 10 ժամով հեռացված են նիստերի դահլիճից: Իսկ ամբաստանյալներ Ռաֆայել Հարոյանն ու Հայկ Կոջոյանը պահանջում են իրենց պաշտպաններին ներկա չգտվել դատական նիստին՝ իրենց բացակայության դեպքում:

Այսօր Լիպարիտ Սիմոնյանը հայտարարության կարգով ասաց, որ այս նիստը հետաձգվում է մեղադրողի պատճառով, և եթե այն կայանքր և մինչև ժամը 18-ը քննությունը շարունակվեր, ապա 5 ժամը անցած կլիներ:

Դատարանը ի պատասխան հայտնեց, որ բացակայությունների հարցը կքննեն մյուս դատական նիստին, որը նշանակվեց դեկտեմբերի 3-ին:

Նշենք, որ դատական նախորդ երկու նիստերը նույնպես հետաձգվել են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել