Ո՞վ է այսօր ձերբակալված երիտասարդ աղջիկներից մեկը

Այսօր տեղեկացրել ենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որն, ըստ ԱԱԾ-ի, նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

Նշվում է, որ 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված  խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝  այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Լրատվամիջոցները եղել են այս տանը, որտեղ գտել են երիտասարդ աղջկա լուսանկարներ, այդ աղջիկը Նելի Մինասյանն է: Նրա ֆեյսբուքյան էջում կան բազմաթիվ լուսանկարներ՝ Գարեգին Նժդեհի պատկերով, էջից տեղեկնում ենք, որ նա նաև մեջբերել է Նժդեհի նամակներից հատվածներ:

Տեղեկանում ենք, որ նա Սյունիքի մարզից է, մասնագիտությամբ իրավաբան՝ Երևանի Գլաձորի համալսարանից, ծնվել է 1993թ. դեկտեմբերի 22-ին:

Նելիի ֆեյսբուքյան էջում առկա են նաև զինվորական լուսանկարներ:

Ստորև բերված լուսանկարները վերցրված են օգտատերի ՖԲ էջից:

Նելիի համակուրսեցիները շոկի մեջ են: Մեր աղբյուրների համաձայն՝ նա վերջին երեք դասերին բուհ չի այցելել: Համակուրսեցիներից մեկն մեզ պատմեց, որ նա բնավորությամբ փոփոխական անձ էր, բայց նրանք չեն հավատում, որ այս աստիճանի քայլերի կարող է գնալ:

Ծանուցում: Անձի ֆեյսբուքյան լուսանկարները հանրային են եղել սոցիալական ցանցում, ուստի հրապարակվում են նշյալ նյութում:

12106939_403006063227794_8213130097205930326_n12088435_404726606389073_2266381599022017965_n10402020_406617762866624_3542341994694931168_n12227125_412809902247410_2901921032165471820_n

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել