Թափուր աշխատատեղեր ոստիկանությունում

ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչությունում ծառայության անցնելու համար հրավիրվում են բարձրագույն տնտեսագիտական, իրավաբանական կրթությամբ մինչև 30 տարեկան ՀՀ քաղաքացիներ: Տարիքի սահմանափակումը չի վերաբերում նախկինում ուժային կառույցներում ծառայության անցած անձանց: Մասնագիտական աշխատանքային փորձը ցանկալի է, արական սեռի համար բանակում ծառայությունը՝ պարտադիր:
Նշված պահանջներին համապատասխանող անձինք աշխատանքային օրերին կարող են դիմել ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչություն՝ ժամը 9.00-ից 18.00-ն, 010-54-69-21 հեռախոսահամարով:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կրտսեր խմբի թափուր պաշտոններում ծառայության անցնելու համար հրավիրվում են 18-ից 30 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ունեն առնվազն միջնակարգ կրթություն, իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:
Ցանկացողները կարող են դիմել ոստիկանության Երևան քաղաքի վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9-ից մինչև 17-ը:  Հասցեն՝ Երևան, Խանջյան 51: Հեռախոս՝ 010 59-62-99, 010 59-62-03, 010 59-62-20:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել