Կրակոցներից սպանված երիտասարդը երկու անչափահաս երեխա ուներ

Այսօր Երևանում սպանված երիտասարդը 32-ամյա Հովհաննես Աթանյանն էր: Մեր տեղեկություններով` նա երկու անչափահաս երեխաների հայր է, աշխատում է Անելիք բանկում` որպես իրավաբանական բաժնի պետ: Բացի այդ Հովհաննես Աթանյանը նաև դասավանդում էր Հայաստանի ֆրանսիական համալսարանում, նրա կինը նույնպես դասավանդում է այս բուհում:

Մինչ այս տեղեկացրել ենք, որ Վարդանանց 14 հասցեում այսօր կրակոցներ են հնչել, երիտասարդին սպանել են իր մեքենայի մոտ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից մեզ հաղորդել, որ ահազանգը ստացվել է 20:40-ին, կրակոցների արդյունքում մահացել է միայն երիտասարդը, այլ անձիք չեն վիրավորվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել