Որո՞նք են ընտանիքի անապահովության գնահատման չափանիշները, որոնց պարագայում կարող եք ստանալ նպաստ

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 10–րդ հոդվածի համաձայն սահմանված է հետևյալը.

Ընտանիքի անապահովության աստիճանը գնահատվում է ընտանիքի անապահովության բնութագրիչների` ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամուտ, ընտանիքի կազմ, ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական վիճակ և այլ պայմանների հիման վրա:

Ընտանիքի անապահովության աստիճանը գնահատելիս ընտանիք է համարվում միևնույն բնակության վայրում հաշվառված (փաստացի բնակվող) քաղաքացիների սոցիալական փոքր խումբը, որի անդամները վարում են ընդհանուր տնտեսություն և ունեն ընդհանուր բյուջե, ինչպես նաև միայնակ բնակվող քաղաքացին:

Ընտանիքների անապահովության գնահատման կարգը մշակվում է, իսկ դրանում ներառվող ընտանիքի անապահովության բնութագրիչներն ընտրվում են՝ հաշվի առնելով տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալները:

Ընտանիքների անապահովության գնահատումն իրականացվում է ինքնաշխատ եղանակով` ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ներառված տվյալների հիման վրա:

Ընտանիքի անապահովության աստիճանը որոշվում է վերը նշված պարբերության սահմանված կարգով ձևավորված ընտանիքի անապահովության միավորի մեծությամբ: Ավելի բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքը համարվում է ավելի անապահով: Անապահովության «0» միավոր ունեցող ընտանիքը չի ներառվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգով իրականացվող ծրագրերում:

Ընտանիքի անապահովության գնահատման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազայի ստեղծման, ձևավորման, դրանում ներառվող անձնական տվյալների` սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի և տարածքային կենտրոնների միջև փոխանակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել