Իրազեկում Հայաստանից արտասահման գնացող

Համաձայն ՀՀ կառավարության № 1231-Ն որոշման ռեգիստրում անձի մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն փոխվում է` բնակչի կողմից բնակության վայրը փոխելիս, ՀՀ քաղաքացու` ՀՀ տարածքից դուրս 6 ամսվանից ավելի ժամկետով մեկնելու կամ 6 ամսվանից ավելի ժամկետով բնակվելու դեպքում և այլն:

Անձը հանվում է հաշվառումից որոշ դեպքերում, այդ թվում`մշտական բնակության վայրը փոփոխելիս, որի ժամանակ քաղաքացին դիմում է նոր բնակության վայրի տեղական ռեգիստրին` նոր բնակության վայրում հաշվառվելու համար:

ՀՀ տարածքից դուրս 6 ամսվանից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ 6 ամսվանից ավելի ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացին բնակության նոր վայր ժամանելուց հետո կամ բնակության 6 ամիսը լրանալուց հետո 15-օրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է ՀՀ համապատասխան հյուպատոսական հիմնարկին կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով տեղեկացնում է կենտրոնական ռեգիստրին: Կենտրոնական ռեգիստրը տեղեկատվությունն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում տեղեկացնում է այն տեղական ռեգիստրին, որտեղ մինչև այդ հաշվառված է եղել դիմողը:

Տեղական ռեգիստրը 3 աշխատանքային օրվա ընթացքում անձին հանում է հաշվառումից` տեղական ռեգիստրում պահպանելով նրա անհատական հաշվառման տվյալները` միաժամանակ հաշվառելով օտարերկրյա պետությունում մշտական բնակության վայրի հասցեով:

Բնակիչը զբաղեցրած բնակելի տարածությունն օգտագործելու իրավունքը կորցնելուց հետո 7-օրյա ժամկետում համապատասխան տեղական ռեգիստրին գրավոր տեղեկացնում է իր նոր բնակության վայրի հասցեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել