Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ասեց՝ դատավորի հետ մոտիկ ենք, էնպես կանենք, որ էրեխու համար լավ կլինի». դատավորի օգնականի գործով վկայի ցուցմունքը

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց դատավորի նախկին օգնականի գործով դատավարությունը: Հարցաքննության էին կանչվել վկաները:

Տուժող Ալինա Հովհաննիսյանի  ընկերուհի Նոնա Բարսեղյանը պատմեց, որ Ալինայի հետ տանն են եղել, երբ նրա բջջային հեռախոսին զանգահարել է դատավոր Վլադիմիր Գրիգորյանի օգնական Արմինե Կարապետյանն ու կանչել դատարան: Գնացել է, վերադառնալուց հետո իրեն կանչել է իրենց տուն, ասել, թե իր տղայի` Գարիկի հետ կապված 1500 դոլար գումար են ուզում: Ինքն ասել է, որ չի կարող գումարով օգնել: Ալինան փորձել է ծանոթ-բարեկամներից գումարը հայթհայթաել, սակայն չի կարողացել:

Այդ ժամանակ ինքն է փորձել միջոց գտնել` ընկերուհուն օգնելու համար: Ընտանիքներով մոտ են եղել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Ռաֆայել Խաչատրյանի հետ: Հանիպել են նրան, խնդրել օգնել իրենց, որ Գարիկին չդատեն: Ռաֆայել Խաչատրյանն ասել է, թե օրենքի սահմաններում ամեն ինչ կարվի:

Այնուհետև իր ծանոթ Հովիկին է դիմել, ով ասել է, թե դատավորի հետ մոտիկ են, կօգնի ու հետագայում էլ իմացել է, որ Հովիկը զանգել է դատավորին: Հետագա հանդիպման ժամանակ Արմինեն Ալինային ասել է, թե «Դատավորը ջղայնանում է, էդ «Ճ»-երին ասեք, թող չզանգեն»:

Դատավճռի օրը, երբ Վալդիմիր Գրիգորյանի նախագահությամբ Գարիկը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել, Ալինան հունից դուրս է եկել, բղավել, թե կաշառքը չտվեցի, դրա համար դատեցիք էրեխուս: Այնուհետև ինքը Ալինայի հետ գնացել է գործով դատախազ Ավետիս Ափիյանի մոտ: Վկան այդպես էլ չկարողացավ պատասխանել, թե ինչու են գնացել հենց դատախազի մոտ և, ոչ, օրինակ, ոստիկանություն կամ էլ Ռաֆայել Խաչատրյանի մոտ:

Վկան պատմեց, որ հենց դատավճռի օրը ինքը կոպիտ է խոսել Գարիկի պաշտպան Գրիգոր Քալաշյանի հետ. «Ասացի 60 հազարով վարձրատրվել ես, գոնե 6 բառ ասեիր դատավորին»,- վկայի խոսքով նա պաշաճ պաշտպանություն չի կատարել ու նրան որպես փաստաբան իրենք չէին ընտրել, այլ Արմինեն էր ուղարկել նրա մոտ:

Վկայի հարցաքննությունը հետաձգվեց, քանի որ մեկ այլ նիստ պետք է լիներ այս գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: Հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 1-ին:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել