Իրազեկում՝ Վրաստանից Հայաստան ավտոմեքենա տեղափոխողների համար

Վրաստանում գրանցված ավտոտրասնպորտային միջոցները Հայաստանի տարածքում շահագործվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի, «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ՀՀ կառավարության 1998թ.-ի թիվ 338 որոշմամբ սահմանված կարգով:

Ըստ վերը նշված որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է.
1. Սահմանել, որ Վրաստանի տարածքում գրանցված` Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները, այդ թվում` թեթև մարդատար ավտոմեքենաները, ազատվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար սահմանված վճարից, բացառությամբ`
ա) վճարովի ճանապարհների ենթակառուցվածքների օգտագործման համար կատարվող գանձումների (տուրքեր` առևտրային ճանապարհների, կամուրջների և թունելների օգտագործման համար), եթե կան այլընտրանքային անվճար ճանապարհներ,
բ) ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել