ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Արարատի ՀԿ-ները վեր են հանել մարզում առկա խնդիրները

Նոյեմբերի 17-ին Արարատ քաղաքի «Օրհուս» կենտրոնում կայացավ հանդիպում քննարկում ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Արարատի մարզի ՔՀԿ-ների խմբի հետ: Հանդիպման ընթացքում Օրհուս բնապահպանական կենտրոնի ներկայացուցիչ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Արարատի մարզի ՔՀԿ-ների խմբի անդամ Քրիստինե Բալայանը ներկայացրեց «Կոռուպցիոն ռիսկերը Արարատի մարզի բնապահպանության ոլորտում» թեման:

Մասնավորապես առանձնացվեց որսագողության, արգելոցներում ապօրինի շինարարությունների, Արարատ քաղաքում գործող ցեմենտի գործարանի կողմից օդի աղտոտման, ոսկու գործարանի թափոնների՝ մասնավորապես Ցիանի պոչամբարի և դրան հարակից միջավայրի վտանգավորության, ինչպես նաև արտեզյան հորերի ոչ ճիշտ կառավարման ու դրանց հետևանքով շրջակա միջավայրին սպառնացող վտանգի մասին: «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ռեգիոնալ համակարգող, փորձագետ Տիգրան Մաթևոսյանի առաջարկությամբ կոալիցիայի Արարատի մարզի ՔՀԿ-ների խմբի անդամները փորձեցին համակարգել առկա խնդիրները, որոնք բաժանվեցին 4 խմբերի` խնդիրները թափանցիկ չեն և դրանց լուծման համար համարժեք գործիքներ  չկան, Արարատում բացակայում է կեղտաջրերի մաքրման կայանը, ընդհանրապես խնդիր կա ջրային ընդերքի կառավարման ոլորտում, իսկ պատկան կառույցները անտարբեր են խնդրի այս ամենի նկատմամբ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ