Քրեակատարողական վարչության պետը 57 մլն դրամի գույք է նվեր ստացել, կինը՝ 2.2 մլն դրամի

Նախորդ տարվա սեպտեմբերին արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնում նշանակվեց Արթուր Օսիկյանը, ով մինչ այդ ՀՀ փոխոստիկանապետն էր:

Դեռևս փոխոստիկանապետ եղած ժամանակ՝ 2011 թվականին նա ստացել է 57 միլիոն դրամ արժողությամբ նվեր բնակարան:New Picture (80)

Այս տարվա ընթացքում նրա եկամուտները, բացառությամբ հիշյալ բնակարանի, ստացվել են աշխատանքի դիմաց վարձատրությունից՝ ընդհանուր  շուրջ 3 միլիոն դրամ: Տարվա սկզբում ունեցել է 33 միլիոն դրամ և 20 հազար դոլար, որոնք անփոփոխ են մնացել նաև տարվա ավարտին:

2012-ի ընթացքում նրա դրամական միջոցները աճել են՝ տարվա ավարտին ունեցել է 34.5 միլիոն դրամ և 20 հազար դոլար: Իսկ եկամուտները կարելի է ասել, չեն ավելացել՝ կազմել են 3 միլիոն 147 հազար դրամ:

2013-ի ընթացքում Արթուր Օսիկյանի դրամական միջոցները նվազել են՝ տարեվերջին ունեցել է 22 միլիոն դրամ և 18 հազար դոլար: Իսկ եկամուտները շուրջ մեկ միլիոն դրամով մեծ են եղել՝  4 միլիոն 75 հազար դրամ:

toyota-4runner-4.0-72014-ին՝ պաշտոնը ստանձնելու պահին Ա. Օսիկյանն ունեցել է բնակարան՝  բազմաբնակարական շենքում, առանձնատուն՝ հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով և  Toyota 4 Runner 4.0 ամենագնաց մեքենա: Ունեցել է 20 միլիոն դրամ և 15 հազար դոլար: Իսկ եկամուտները կազմել են 22 միլիոն 755 հազար դրամ, որից 18 միլիոն 680 հազարը ստացված վարկ է եղել, իսկ մնացած մասը՝ աշխատանքի դիմաց վարձատրություն:

Ի դեպ, արդեն 2014 թվականի ընթացիկ հայտարարագրից տեսնում ենք, որ նա Toyota ամենագնաց մեքենան ձեռք բերել է ստացած 18 միլիոն 680 հազար դրամ փոխառություն վերցնելով:

Արթուր Օսիկյանի կինը՝ Ադրինե Սողոմոնյանը 2011-ին ունեցել է բավականին համեստ եկամուտներ՝ 818 հազար դրամ՝ աշխատանքի վարձատրության դիմաց: Տարեկսզին նրա դրամական միջոցները կազմել են 200 հազար դրամ, իսկ տարեվերջին գրեթե հնգապատկվել են՝ դառնալով 900 հազար դրամ:

Հաջորդ տարում Ա. Սողոմոնյանի դրամական միջոցները շարունակել են ավելանալ՝ դառնալով 1.5 միլիոն դրամ: Եկամուտը՝ աշխատանքի դիմաց վարձատրությունը, նույնպես աճել է. եղել է 1 միլիոն 137 հազար դրամ:

2013 թվականին Ադրինե Սողմոնոնյանը 600 հազար և 1 միլիոն 600 հազար դրամ արժողությամբ գույք է նվեր ստացել: Իսկ աշխատանքի դիմաց վարձրատրությունից ստացված եկամուտների չափը կազմել է 1 միլիոն 433 հազար դրամ: Այս տարվա ընթացքում դրամական եկամուտները ավելացնել են՝ 1.5 միլիոնից դառնալով  1.7 միլիոն դրամ:

2014-ի ընթացքում՝ Ադրինե Սողմոնյանը բազմաբնբակարան շենքիում գտնվող բնակարան է օտարել և դրանից ստացել է 43 միլիոն 442 հազար դրամ եկամուտ: Տարեվերջին նրա եկամուտները կազմել են շուրջ 45 հազար դրամ: 1 միլիոն  451 հազար դրամ ստացել է որպես աշխատանքի դիմաց վարձրատրություն:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ