Որքա՞ն գույք և եկամուտ է ունեցել նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը և նրա կինը՝ պաշտոնը դադարեցնելու պահին

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնը դադարեցվել է 2015 թվականի հուլիսի 7-ին:

Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ պաշտոնը դադարեցնելու պահին Հովհաննես Մանուկյանը հայտարարագրել է 5,000,000.00 ՀՀ դրամ, 400,000.00 ԱՄՆ դոլար, 300,000.00 Եվրո, ինչպես նաև 2 անհատական բնակելի տներ` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, 2 հողամաս և 1 հասարակական նշանակության շինություն՝ նախատեսված բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար:

Նախկին նախարարը հայտարարագրել է նաև TOYOTA LAND CRUISER 4.5 D մակնիշի մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց:

Պաշտոնը դադարեցնելու պահին՝ Հ. Մանուկյանը հայտարարագրել է 20,135,000.00 ՀՀ դրամ եկամուտ, որից աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել է 3,800,000.00 ՀՀ դրամ, իսկ վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը՝ 16,335,000 ՀՀ դրամ:

2014 թվականին նախկին նախարարի հետ որպես փոխկապակցված անձ ներկայացված է նրա կինը՝ Արմինե Մանուկյանը, ով հայտարարագրել է 150,000.00 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում դարձել է 200,000.00 ՀՀ դրամ, 170,000.00 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում նվազել է, դառնալով՝ 150,000.00 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 100,000.00 Եվրո, որը հարկային տարվա վերջում ավելացել է, դառանլով՝ 120,000.00 Եվրո:

Արմինե Մանուկյանը որպես եկամուտ հայտարարագրել է նաև 12,500,000.00 ՀՀ դրամ՝ որպես նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույք, դրամական միջոցներ (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած):

Այժմ ներկայացնենք, թե որքան եկամուտ էր հայտարարագրել Հովհաննես Մանուկյանը՝ արդարադատության նախարար նշանակվելու պահին:

Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ պաշտոնը ստանձնելու պահին Հովհաննես Մանուկյանը հայտարարագրել է 7,000,000.00 ՀՀ դրամ, 405,000.00 ԱՄՆ դոլար, 290,000.00 Եվրո, ինչպես նաև 2 անհատական բնակելի տներ` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, 2 հողամաս և 1 հասարակական նշանակության շինություն՝ նախատեսված բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար:

Նախարարը հայտարարագրել էր նաև TOYOTA LAND CRUISER 100 4.2 TD մակնիշի մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց:

Պաշտոնը ստանձնելու պահին՝ Հ. Մանուկյանը հայտարարագրել է 2,836,975.00 ՀՀ դրամ եկամուտ, որից աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել է 676,975.00 ՀՀ դրամ, իսկ վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը՝ 2,160,000 ՀՀ դրամ:

Նախարարը ձեռք էր բերել նաև մարդատար ավտոմեքենա 74.000 ԱՄՆ դոլար արժողությամբ:

Այսպիսով, համեմատելով Հովհաննես Մանուկյանի՝ պաշտոնը ստանձնելու և դադարեցնելու պահին հայտարարգրված եկամուտները, նկատում ենք, որ անշարժ գույքի փոփոխություն չի եղել, իսկ ահա ավտոմեքենան ավելի «շքեղ և թարմ» մակնիշով է փոխարինվել:

Փոփոխություններ են ունեցել Հ. Մանուկյանի դրամական միջոցների բաժնում: Մասնավորապես՝ պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրված 7,000,000 ՀՀ դրամը նվազել է, դառնալով՝ 5,000,000.00, 405,000.00 ԱՄՆ դոլարը նվազել է, դառնալով՝ 400,000.00, 290,000.00 Եվրոն ավելացել է, դառնալով՝ 300,000.00 Եվրո:

Իսկ ահա եկամուտների բաժնում նախկին նախարարի մոտ ավելացումներ են նկատվում: Այսպես, պաշտոնը ստանձնելու պահին՝ Հ. Մանուկյանը հայտարարագրել է 2,836,975.00 ՀՀ դրամ եկամուտ, իսկ պաշտոնը դադարեցնելու պահին՝ 20,135,000.00 ՀՀ դրամ եկամուտ:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ