Բանդայի գործով ամբաստանյալներն ու փաստաբանները բոյկոտեցին դատական նիստը

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Բանդայի»-ի գործով դատական նիստին կալանքի տակ գտնվող ամբաստնյալներից բացի մեկից, մյուսները նիստերի դահլիճում չէին: Դատարանը, նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, հայտնեց, որ նախորդ դատական նիստի ժամանակ դատական նիստը բնականոն ընթացքին խոչընդոտելու համար սանկցիա է կիրառվել ամբաստնյալներ Ռաֆայել Հարոյանի և Հայկ Կոջոյանի հանդեպ. նրանք նիստերի դահլիճից հեռացվել են 10 ժամով:

Ամբաստնյալներին քրեակատարողական հիմնարկից դատարան ուղեկցող խմբի անդամներից մեկը դատարանին հայտնեց, որ մյուս ամբաստանյալներ Կարեն Վարդանյանն ու Մնացական Սարգսյանը դատարանի շենքում են, սակայն հրաժարվում են նիստերի դահլիճ գալ, քանի որ Ռաֆայելն ու Հայկը հեռացված են դահլիճից:

Կարճատև ընդմիջում հայտարարվեց, քանի որ նրանց պաշտպանները համաձայնեցին խոսել իրենց պաշտպանյալների հետ: Ընդմիջումից հետո Կարենն ու Մնացականը ներկայացան նիստերի դահլիճ: Ռաֆայելի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ Ռաֆայելին վերադարձնել նիստերի դահլիճ, քանի որ նրա ոչ պատշաճ վարքագիծը  հետևանք է եղել մեղադրող դատախազի անգործության և նա ցանկանում է ներկա գտնվել իրենց վերաբերող այս գործի դատավարությանը և իրականացնել իր պաշտպանությունը: Նույնաբովանդակ միջնորդություն ներկայացրեց նաև Հայկի պաշտպան Արմեն Ֆերոյանը՝ նույնպես ընդգծելով, որ իր պաշտպանյալի ոչ պատշաճ վարքագծի պատճառը մեղադրողի անգործությունն է. մասնավորապես, շուրջ 3 ամիս է, ինչ ամբաստնյալ Կարեն Վարդանյանը հայտարարել է, որ «չենջ»-ից գողությունը կատարել է ոմն «Ջունգ»-ի հետ, սակայն մինչ այժմ համապատասխան քննչական գործողություններ չեն կատարվել այդ ուղղությամբ:

Դատարանը մերժեց ամբաստանյալներին մինչև սանկցիայի ժամկետի լրանալը թույլ տալ մասնակցել դատական նիստին, ինչը դժգոհության ալիք բարձրացրեց մյուս ամբաստանյալների ու նրանց պաշտպանների մոտ: Միանգամից ոտքի ելան ու նիստերի դահլիճից դուրս եկան ամբաստնյալներ Կարենն ու Մնացականը:

Այնուհետև պաշտպաններ Լիպարիտ Սիմոնյանն ու Արմեն Ֆերոյանը դուրս եկան դահլիճից, հայտնելով, որ չեն կարող մասնակցել նիստին, եթե իրենց պաշտպանյալները չկան, ովքեր էլ լիազորել են իրենց:

Դատարանը փաստաբանների վարքագծին իրավական գնահատական տալու համար անցան խորհրդակացան սենյակ, և որոշ ժամանակ անց, նիստը վերսկսկելուց հետո, հայտնեց, որ որոշել է ՝ նրանց հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու համար դիմել Փաստաբանների պալատ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել