ԱՄՆ-ը նաեւ բացատրություններ է հայցել Հունգարիայից` Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու որոշման առնչությամբ. ԱՄՆ Նախագահ

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խորապես մտահոգված է այն հայտարարությամբ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին` վերջինիս Հունգարիայից վերադառնալուց հետո: Սաֆարովը խոստովանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը Բուդապեշտում 2004 թվականին եւ ցմահ բանտարկված էր Հունգարիայում այդ դաժան հանցագործության համար: Մենք տեղեկացնում ենք Ադրբեջանի իշխանություններին, որ հիասթափված ենք Սաֆարովին ներում շնորհելու որոշումից: Այդ քայլը հակասում է տարածաշրջանային լարվածության կրճատմանն ու հաշտեցմանն ուղղված շարունակվող քայլերին: ԱՄՆ-ը նաեւ բացատրություններ է հայցել Հունգարիայից` Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու որոշման առնչությամբ», – այդ մասին ասված է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Թոմի Վիետորի հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել