Խորացված գիտելիքներ և փորձ Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ. տեսաֆիլմ՝ Եվրոպական իրավունքի աշնանային դպրոցի մասին

Հետաքրքիր ավանդույթ Եվրոպական իրավունքի ամառային և աշնանային դպրոցների ժամանակ: Մասնակիցները ամեն դպրոցի ավարտին լուսանկարահանվում են՝ վեր թռչելիս՝ արձանագրելով, որ սա նաև գիտական մտքի թռիչք է: Հերթական թռիչքը կրկին Աղվերանում էր՝ Եվրոպական իրավունքի աշնանային դպրոցի շրջանակներում: Դպրոցի թեման՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունն» էր: Դասախոսները՝ հայ և գերմանացի մասնագետները:

Եվրոպական իրավունքի աշնանային դպրոցը կազմակերպիչներն են Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը, Հայաստանի Իրավաբանական Հիմնադրամը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: ՄԻՀ ծրագրերի մենեջեր Մայքե Ռուլիգը կարևորում է երիտասարդ իրավաբանների հետ աշխատանքը, ովքեր պետք է կերտեն մեր երկրի ապագան.

Հերթական աշնանային դպրոցին մասնակցել են 28 երիտասարդներ՝ տարբեր տարիքային խմբերի:

Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամի ծրագրերի հայաստանյան համակարգող Նելլի Թումասյանը  նշում է, որ տարեց տարի ուսանողներն ավելի պատրաստված են ներկայանում դպրոցներին, ինչը զգացվեց նաև այս անգամ:

Աշնանային դպրոցի կազմակերպիչներն այս տարի կենտրոնացել էին ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին:

Բացի այդ կարևորություն է տրվել նաև ոչ ֆորմալ միջոցառումներն, երիտասարդները մասնակցել են սպորտային խաղերի և այցելել տեսարժան վայրեր: Հնգօրյա այս դպրոցի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր: Ամփոփելով՝ Եվրոպական իրավունքի աշնանային դպրոցի տնօրեն Կարեն Զադոյանը նշեց, որ ընդհանուր առմամբ աշնանային դպրոցն ունի 83 շրջանավարտ:

Մանրամասները՝ տեսաֆիլմում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել