Օֆշորի գործով մեղադրող դատախազը «գաղտնի գործ» ուներ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննող սկանդալային օֆշորի գործով դատական նիստն այսօր տեղի չունեցավ: Նիստը հետաձգվեց մեղադրող դատախազ Դավիթ Վեքիլյանի միջնորդությամբ. Նա հայտնեց, որ կարևոր գործ պետք է անի, որը գաղտնիք է և չի կարող հրապարակել լրատվամիջոցների ներկայությամբ:

Տուժողի ներկայացուցիչներից Շալիկո Փիրուզյանն էլ հայտարարեց, որ ինքը տեղյակ է, թե ինչ գործով է զբաղված լինելու դատախազը և չառարկեց միջնորդության դեմ: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Հերթական դատական նիստը  տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, ժամը`12:00-ին:

Արփինե Հախվերդյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել