Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել երեխայի մահվան համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է ուժեղ ձյան և քամու հետևանքով մահացած 7-ամյա երեխայի ընտանիքի հայցն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության։

Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ 2004 թվականի հունվարի 22-ին Ստամբուլի դպրոցներից մեկում սովորող 7-ամյա աշակերտը դասերից հետո կանգառում սպասել է քաղաքային ավտոբուսին: Ավտոբուսը ժամանակին չի եկել և երեխան ոտքով է փորձել տուն հասնել։ Ուժեղ ձյան և քամու հետևանքով երեխան ճանապարհին սառել և մահացել է։  Մահացած երեխայի ընտանիքը մեղադրել է Ստամբուլի քաղաքապետարանին և Ազգային կրթության նախարարությանը։

ՄԻԵԴ-ը մեղավոր է ճանաչել Թուրքիային՝ պարտադրելով մահացած երեխայի ընտանիքին վճարել 54 հազար 500 եվրո փոխհատուցում։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել