Տուժողի առողջությանը պատճառված վնասի հատևանքով կորցրած աշխատավարձի չափի որոշելը

Տուժողի կորցրած աշխատավարձի (եկամտի) հատուցման ենթակա չափը որոշվում է միջին աշխատավարձի տոկոսներով: Տուժողի կորցրած աշխատավարձի եկամտի կազմում ներառվում են նրա ինչպես հիմնական, այնպես էլ համատեղությամբ կատարված աշխատանքի`եկամտահարկով հարկվող աշխատանքային և քաղաքացիական իրավական պայմանգրերով վարձատրության բոլոր վճարները:Տուժողի ամսական միջին աշխատավարձը հաշվարկվում է առողջությանը վնաս պատճառելու նախորդած տասներկու ամսվա նրա աշխատավարձը եկամուտը տասներկու մասի բաժանելուի միջոցով:
Այն դեպքերում երբ տուժողը վնաս պատճառելու ժամանակ աշխատել է տասներկու ամսից պակաս, նրա ամսական միջին աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է փաստացի աշխատած ամիսների աշխատավարձի ընդհանուր գումարն այդ ամիսների թվին բաժանելով: Այն դեպքում, երբ վնաս պատճառելու պահին տուժողը չի աշխատել, նրա ցանկությամբ հաշվարկվում է նրա` մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձը կամ հաշվարկի հիմքում դրվում է տվյալ վայրում նրա որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափը, որը սակայն չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից:
Տասնչորս տարեկան չդարձած անչափահասին, որը չի աշխատում, վնաս պատճառելու դեպքում պատասխանատու անձը պարտավոր է հատուցել առողջությանը վնաս պատճառելուց ծագաց ծախսերը նաև փոքրահասակի տասնչորս տարեկան դառնալուց հետո:
Տասնչորս տարեկանից մինչև տասնութ տարեկան անչափահասի, որը չունի աշխատանք, առողջությանը վնաս պատճառելու դեպքում, պատասխանատու անձը պարտավոր է բացի տուժողի առողջությանը վնաս պատճառելուց ծագած ծախսերից, հատուցել այլ նաև նրա աշխատունակության կորստի կամ նվազեցման հետ կապված ծախսերը` ելնելով նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափից:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել