Նորություններ

Տարօրինակ օրենքներ միայն կանանց համար

Աշխարհում քիչ չեն տարօրինակ օրենքները, սակայն դրանց մեջ աչքի են ընկնում հատկապես կանանց համար նախատեսվածները:
Թվարկենք դրանցից մի քանիսը.

Ֆլորիդայում չամուսնացած աղջիկներին արգելվում է կիրակի օրերին օդապարիկով թռչել: Մինչև ամուսնանալը կանանց արգելվում է լողազգեստով երգել, հագուստով լոգանք ընդունել և կոտրել 3-ից ավելի ափսե:

Կենտուկի նահանգում ոչ մի կին չի կարող հայտնվել փողոցում լողազգեստով, եթե նրան չեն ուղեկցում երկու ոստիկան կամ էլ, եթե նա զինված չէ բահով: Սա, իհարկե, վերաբերում է այն կանանց, ովքեր կշռում են 40 կիլոգրամից ցածր, կամ 90 կիլոգրամից բարձր:

Նյու Յորքում ցանկացած կին կարող է փողոց դուրս գալ մերկ և շրջել այդպես:

Օհայո նահանգում կնոջը արգելված է մերկանալ տղամարդու լուսանկարի առաջ:

Թայլանդում կանանց արգելված է տնից դուրս գալ առանց ներքնազգեստի:

Լոնդոնում չի կարելի կնոջը ծեծել երեկոյան ինից հետո, քանի որ նրա լացի ձայնը կարող է խանգարել հարևաններին:

Նման ծիծաղելի օրենքները խախտելու համար նախատեսված են բավականին մեծ տուգանքներ, օրինակ, եթե Դուք կին եք և քնել եք Ձեր մազերը չորացնելու ժամանակ, ապա անպայման կտուգանվեք 2500 ԱՄՆ դոլարի չափով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել