Ո՞վ էր 35-ամյա կանանց ծեծի ենթարկողը

Մայիսի 25-ին, ժամը 02.20-ին, հիվանդանոցից ոստիկանությա Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 1980 թ. ծնված Ալվարդ Գ.-ն և նույն թվականին ծնված Կարինա Գ.-ն, ովքեր հայտարարել էին, որ ծեծի են ենթարկվել:
Մեկնած օպերատիվ խմբին Կարինա Գ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 01.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 51 հասցեի մոտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից իջել են երկու անծանոթ երիտասարդ, վիճաբանել իրենց հետ, ձեռքերով հարվածներ հասցրել իրենց դեմքերին` պատճառելով վնասվածքներ: Նշանակվել էին ԴԲՓ-ներ:Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 6-ին պարզվել է, որ Ալվարդ Գ.-ին և Կարինա Գ.-ին մարմնական վնասվածքները պատճառել է 1990 թ. ծնված Արտյոմ Կ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 19.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Քննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել